ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մևլութ Չավուշօղլու. Ռուսաստանը՝ որպես միջնորդ, կկարողանա լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Մևլութ Չավուշօղլու. Ռուսաստանը՝ որպես միջնորդ, կկարողանա լուծել ղարաբաղյան հակամարտությունը
25.10.2019 | 22:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ընթացքում քննարկում է ղարաբաղյան հարցը՝ APA-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում:

«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների աշխատանքը արդյունք չտվեց, Թուրքիայի նախագահը նշեց, որ Ռուսաստանը կկարողանա լուծել հակամարտությունը որպես միջնորդ: Ճիշտ է, Սոչիի վերջին հանդիպմանը այդ հարցը օրակարգում չէր: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի խաղաղ կարգավորմամբ և միջազգային կազմակերպությունների որոշմամ: Մենք ամեն ջանք գործադրելու ենք հակամարտությունը լուծելու համար, եթե Ռուսաստանը ավելի շատ ջանքեր գործադրի, ինչպես պարոն Էրդողանը ասաց Պուտինին, այդ խնդիրը կլուծվի, և դա օգուտ կբերի Հայաստանին, քանի որ նրանք մեկուսացված են տարածաշրջանից», – շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրենք միշտ աջակցում են եղբայրական Ադրբեջանին և կանեն հնարավոր ամեն ինչ՝ «ազատելու համար ադրբեջանական տարածքները»:


Նա շեշտել է, որ Անկարան բացահայտորեն մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայ պաշտոնայների հայտարարությունների կապակցությամբ։

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ